Մահացել է «Կայարանցի» Փայլակը
Fnews.am-ի տեղեկություններով, այսօր` փետրվարի 5-ին, Երևանում մահացել է դեռ ԽՍՀՄ տարիներից հանցագործ աշխարհում հեղինակություն վայելող «Կայարանցի Փայլակը», ով եւ հանցագործ աշխարհում, եւ օրենքով գողերի շրջապատում մոտ ճանաչված էր որպես «Կայարանցի Փայլակ»: Հավելենք, որ «Կայարանցի» Փայլակը ԽՍՀՄ տարիներին Երևանում համարվում էր կրիմինալ աշխարհը համակարգողներից մեկը և մինչև օրս պահում էր իր ազդեցությունը այդ շրջանակներում:
