Մահացել է «Մարիո» խաղի հեղինակներից Սատորու Իվատան
Ճապոնիայում 56 տարեկան հասակում քաղցկեղից մահացել է Nintendo ընկերության նախագահ Սատորու Իվատան, ով նաև հայտնի «Մարիո» խաղի հեղինակներից մեկն էր, գրում է Корреспондент-ը։
Սատորուն գլխավորել է ընկերությունը 2002-ին։ Մինչ այդ նա երկար տարիներ աշխատել է HAL Laboratory ընկերությունում, որը, ինչպես և Nintendo-ն, զբաղվել է տեսախաղերի մշակմամբ։
