Մահացել է Պետդումայի նախկին խոսնակ Գենադի Սելեզնիովը
Հուլիսի 19-ին 68 տարեկանում մահացել է Պետդումայի նախկին խոսնակ Գենադի Սելևզնյովը ծանր և երկարատև հիվանդությունից հետո: Այս մասին հայտնել է նրա փեսան` Անդրեյ Անդրևը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Նրա խոսքերով, «վերջին մի քանի ամիսը Գենադի Նիկոլաևիչը պայքարում էր լուրջ հիվանդության դեմ»: «Բժիշկներն արեցին ամեն ինչ, սակայն այսօր Գենադի Նիկոլաևիչի սիրտը դադարեց բաբախել»,-հավելեց Անդրևը:
