Մահացել է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովի որդին
Արաբական Միացյալ Էմիրություններում մահացել է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովի որդին՝ Ալեքսանդր Իվանովը: Այս մասին հաղորդում է «Forbes»-ը՝ հղում անելով Ալեքսանդր Իվանովի ընկերոջը և այլ աղբյուրներին:
Ինչպես հաղորդվում է, Ալեքսանդր Իվանովը խեղդվել է՝ անչափահաս որդու հետ ծովում լողալու ժամանակ:
Ալեքսանդր Իվանովը ծնվել է 1977 թվականին: 2012 թվականից նա զբաղեցնում էր «Վնեշէկոնոմբանկ»-ի կառավարչի տեղակալի պաշտոնը:
Նրա մահվան պատճառների վերաբերյալ այլ մանրամասներ չեն տրամադրվել:
