Մահացու երթուղու ուղեւորները. ովքե՞ր են նրանք (լուսանկարներ)
Ռուսաստանի Դաշնությունում նոյեմբերի 3-ին հայկական ավտոբուսի ողբերգական վթարի հետեւանքով զոհվեց 8 ուղեւոր, բոլորը Հայաստանի քաղաքացիներ: Բոլորն էլ Ռուսաստան էին մեկնել՝ արտագնա աշխատանքի, որը նրանց ընտանիքների եկամտի հիմնական աղբյուրն էր:
Նոյեմբերի 5-ին երեկոյան հատուկ չվերթով նրանց մարմինները կտեղափոխվեն Հայաստան:

Հրաչ Արտավազդի Բադալյան (ծնվ. 1981թ.), Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղից: Հրաչի կինը 2-րդ երեխային է սպասում:

Գագիկ Արմենակի Մանուկյան (ծնվ. 1961թ.), նույնպես Գեղամավան գյուղից, երկու երեխաների հայր: Հրաչի եւ Վարուժ Ստեփանյանի հետ միասին էին մեկնել Ռուսաստան:

Վարուժ Ստեփանի Ստեփանյան (ծնվ. 1962թ.), Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի բնակիչ: Հրաչի եւ Գագիկի հետ մտերիմ ընկերներ էին:

Սպարտակ Ցոլակի Նալբանդյան (ծնվ. 1947թ.), Տավուշի մարզի Գանձաքար գյուղից, Մոսկվա էր մեկնել՝ երեք որդիների մոտ, վերադառնում էր գյուղում միայնակ ապրող կնոջ մոտ:

Գառնիկ Գուրգենի Հակոբյան (ծնվ. 1961թ.), Լոռու մարզի Հարթագյուղ համայնքից, ավագ որդու հետ վերադառնում էր արտագնա աշխատանքից: Որդին հիվանդանոցում է:
մանրամասները՝news.am-ում:
