Մահանալուց առաջ 26–ամյա Արաքսյան անձեռոցիկի վրա գրել էր` որդուս անունը Ռուբեն կդնեք (ֆոտո)
Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում դեկտեմբերի 31-ին կեսարյան հատումով լույս աշխարհ եկած փոքրիկի մայրը՝ 26-ամյա Արաքսյա Դանիելյանը, մահանալուց առաջ ամուսնուն խնդրել է որդուն իր հոր անունով`Ռուբեն կոչել:
«Իր երազանքն է եղել, որ երբ տղա ունենա, նրան հոր անունով կոչի: Մահանալուց օրեր առաջ, երբ գիտակցությունը դեռ տեղն էր, անձեռոցիկի վրա գրել էր՝ մի խնդրանք ունեմ՝ երեխայի անունը դրեք Ռուբեն»,- NEWS.am-ին պատմեց մահացած ծննդկանի տեգրը՝ Արման Քոչարյանը:
մանրամասն՝news.am-ում
