Մահախոսականները պահեք ձեզ.Շարմազանովը՝ Զուրաբյանին
Այսօր խորհրդարանում,բյուջեի հաշվետվության առիթով հնչած հայտարարություններին, մասնավորապես ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի` Ադրբեջանի հետ կապված ակնարկներին, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց.
«Անդրադառնամ հայտնի հռետորին,որն ամեն ինչ կապեց Ադրբեջանի, Ադրբեջանի խնդրի հետ: Մի մտահոգվեք Ղարաբաղի մասին, քանիմենք ենք իշխանության, իսկ մենք դեռ երկար ենք լինելու իշխանության, Ղարաբաղի ժողովրդիինքնորոշման իրավունքը անպայման պիտի լինի: Այնպես որ՝ մահախոսականները պահեք ձեզ»:
