Մահվան ելքով ՃՏՊ Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհին
Հունվարի 18-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկատվություն է ստացվել, որ հունվարի 17-ին Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 55-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, ինչի հետևանքով քաղաքացի Ա. Վ.-ն մահացել է, իսկ քաղաքացիներ Կ. Ս.-ն և Լ. Հ.-ն տեղափոխվել են Վարդենիսի հոսպիտալ:
Բժիշկները Կ. Ս.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Լ. Հ-ի վիճակը` բավարար:
