Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. Ամուսինները եկել էին երեխա որդեգրելու
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի հետևանքով կին հետիոտնը տեղում մահացել է, իսկ ամուսնուն օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտաբ օգնության ավտոմեքենան տեղափոխեց «Արմենիա» բժշկական կենտրոն: Այս պահին դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում Չաուշի փողոցում՝ Նազարբեկյան թաղամասի հարևանությամբ, «ЗИЛ» մակնիշի 34 ՍV 205 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի:
Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննիչ Հրանտ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Դեպքի վայր է օպերատիվորեն ժամանել նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Էդվարդ Անդրեասյանի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը:
Կայքի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորն ամուսիններ էին և, ըստ դեպքի վայրում հավաքվածների, նրանք Վայոց Ձորի մարզի բնակիչներ էին և Երևան էին եկել՝ մանկատներից մեկից երեխա որդեգրելու համար:
Մանրամասները՝ shamshyan.com-ում
