Մահվան ելքով վրաերթ Երևանում` «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերության դիմաց
Սեպտեմբերի 3-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 39-ամյա Արմեն Խաչատրյանը իր վարած Opel Asrta մակնիշի 34 AO 762 համարանիշի ավտոմեքենայով Գայի պողոտայում` «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերության դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, սակայն հիվանդանոցի ճանապարհին մահացել է: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի տեսուչներ Էդգար Կիրակոսյանն ու Արթուր Մարտիկյանը: Ժամանել են նաև ոստիկանության Նոր Նոքրի բաժնի պարեկապահակային ծառայության աշխատակիցները:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաշժինը պարզում են մահացածի ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հետիոտնը եթե բարեհաճեր` մի քանի մետր ներքև անցներ գետնանցումով, ապա վրաերթի չէր ենթարկվի: Քննիիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդը բժշկական կենտրոն` պարզելու սթափության աստիճանը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության
