Մահվան ելքով վրաերթ Մեծամոր քաղաքում. վրաերթի ենթարկվածը մի քանի մետր շպրտվել է
shamshyan.com-ը գրում է.
Դեկտեմբերի 21-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 20:10-ի սահմաններում Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի բնակիչ, 25-ամյա Սարո Մաղսուդյանը իր վարած Mitsubishi Chariot մակնիշի 33 VՍ 523 համարանիշի ավտոմեքենայով Արմավիր–Երևան ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս` Մեծամոր քաղաքի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել Մեծամոր քաղաքի բնակիչ, 50-ամյա Մխիթար Նալբանդյանին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն վերջինս մի քանի մետր շպրտվել և հայտնվել է դաշտամիջյան հատվածում և տեղում մահացել է: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի և դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Մեծամորի բաժնի օպերատիվ խումբը` Մեծամորի ոստիկանապետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ դեպքի վայր կժամաներ Արմավիրի բժշկական կենտրոնի դի տեղափոխող բրիգադը, դեպքի վայր ժամանած Մեծամորի քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանի կարգադրությամբ Մեծամորի հիվանդանոցի շտապօգնության մեքենան դին տեղափոխեց դեպքի վայրից:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ:
