ՄԱԿ. Դոնբասի պատերազմական գոտին լքել են 2,3 միլիոն մարդ
Պատերազմական գոտին Դոնբասում լքել են 2,3 միլիոն մարդ: Այսպիսի տվյալներ են ներկայացված փախստականների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի Ուկրաինայում ներկայացուցչության կազմած զեկույցում, փոխանցում է korrespondent.net-ը:
Այսպիսով, ըստ սոցիալական քաղաքականության նախարարության` ներքին տեղահանված մարդկանց թիվը կազմել է 1,38 միլիոն մարդ, այդ թվում 820 հազար թոշակառու, 174,5 հազար երեխա և 58,4 հազար հաշմանդամներ:
Նշվում է, որ Ռուսաստանի դաշնություն տեղափոխվել է 765,6 հազար մարդ, իսկ Բելառուս՝ 81,6 հազար փաստական:
Պարբերականը նշում է, որ ամենաշատ ներքին տեղահանված մարդ է տեղափոխվել Լուգանսկի, Խարկովսկի, Դոնեցկի, Դնեպրոպետրովսկի, Զապորոժսկի, Կիևյան շրջաններում և Կիևում:
