ՄԱԿ-ը մտադիր է 15 տարում հաղթահարել սովն ու աղքատությունն աշխարհում
Araratnews.am-ը գրում է.
ՄԱԿ-ի անդամ երկրները համաձայնեցրել են 2015 թվականից հետո աշխարհի գլոբալ զարգացման օրակարգը: Սպասվում է, որ 29 էջանոց փաստաթողւթը, որի շուրջ բանակցությունները տևել են ավելի քան երկու տարի, կհաստատվի սեպտեմբերին ՄԱԿ-ի կենտրոնակայանում սկսվող Գլխավոր ասամբլեայի նիստի ժամանակ:
Օրակարգում կլինեն 17 նպատակներ, որոնց նախատեսված է հասնել առաջիկա 15 տարիներին: Դրանցից ամենակարևորն ամենուրեք աղքատության արմատախիլ անելն է: Այնուհետև նպատակներից են սովի բացառումը, սննդային անվտանգության ապահովումը և առողջ կենսակերպի ապահովումը:
