Մակարևիչը մեկնաբանել է իր մահվան մասին լուրերը
Հանրահայտ երգիչ Անդրեյ Մակարևիչը «Русская служба новосте» գործակալությանը մեկնաբանել է իր մահվան մասին լուրերը, փոխանցում է gazeta.ru-ն:
«Դուք չեք հոգնել հիմարություններ կարդալուց: Զբաղվեք ձեր գործերով»,-հայտարարել է երգիչը:
Ավելի վաղ Գրուշնիցկիի փառատոնի կայքում տեղեկատվություն է հայտվել երաժշտի մահվան մասին, ինչպես նաև խաբեբաները փորձել են գումար հավաքել հուղարկավորության համար և բարեգործական համերգ ի պատիվ Մակարևիչի: Ավելի ուշ Մակարևիչի մամուլի քարտուղարը օպերատիվ հերքել էր այդ մասին լուրերը:
