Մակրոնը հատուկ կոչ է հղել հայ ժողովրդին
«Ֆրանսիան նախկինի պես խիստ մտահոգված է վերջին ժամերին Թուրքիայի ռազմատենչ հաղորդագրություններով։ Դա մենք չենք ընդունում»,- այս մասին Լատվիայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը` քննադատեով արցախա-ադրբեջանական հակամարտության հարցում Ադրբեջանին աջակցող Թուրքիայի հայտարարությունները: Նա Թուրքիայի ռազմատենչ հռետորաբանությունն անվանել է անշրջահայաց եւ վտանգավոր:
Մակրոնը նաեւ ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության հարցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կքննարկի չորեքշաբթի երեկոյան` ԵՄ առաջնորդներին իրավիճակի մասին զեկուցելուց առաջ: Իսկ վերջում հատուկ կոչ է հղել հայ ժողովրդին. «Հայե՜ր, Ֆրանսիան կունենա իր դերակատարումը»:
