Մալաթիա տոնավաճառում նոր կրքեր են եռռում
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանից Մալաթիա տոնավաճառի աշխատակիցները ծանուցում են ստացել, որն արգելում է տաղավարից դուրս ապրանք ցուցադրել:
«Իբր ապրանք ենք վաճառում, մի հատ էլ արգելում են շոր ցուցադրել, բա որ էդ անտեր շորերը չկախենք դրսում ովա տեսնելու, ովա գալու ու առևտուր անելու: Մենակ թե առևտրականներին խեղճացնեն, թույլ չտան, որ առևտուր անեն: Ախր ձմեռա՝ գոնե պետքա մի փոքր գիտակցեն, որ ձմռանը առևտուր չկա, առեւտուրը կանգնածա»,-Fnews.am-ի հետ զրույցում ասաց աշխատակիցներից տիկին Գոհարը: Աշխատակիցները որոշել են, օրերը տաքանոլւց հետո այդ նոր օրենքի դեմ բողոքելու են:
«Հիմա ցուրտա ում գնանք բողոքենք, ոչ մեկ իրենց տաքուկ սենյակներից դուրս չեն գա: Մենակ մենք ենք, որ էս ցրտին սառելով կանգնում ենք»,-ասաց տիկինը: Տիկնոջ խոսքով իրենք դիմել են տոնավաճառի տնօրինությանը, բայց ապարդյուն.
«Մեզ ասում են, որ իրենք այդ օրենքի հետ կապ չունեն և չեն կարող օգնել, բայց մենք համոզված ենք, որ եթե ուզենան կօգնեն: Ախր իրենք շատ լավ գիտեն, թե ինչ դժվարությամբ ենք վճարում տաղավարների վարձերը, թե քանիսը կան, որ ամիսներով չեն վճարել, հենա ես էլ իմ հերթին պարտքեր ունեմ, չգիտեմ ոնց եմ վճարելու: Հասկացեք առևտուր չկա,մարդ չի գալիս շուկա, առևտուր չեն անում, ահավոր վիճակա: Մենք նույնիսկ օրա լինում սովից մեռնում ենք»: Մեկ այլ առևտրական էլ ասաց. «Դե մենք էդ իրենց հնարած օրենքներին չենք ենթարկվում, թող մեկը համարձակվի գա ասի, որ իրավունք չունեմ տարածքիցս դուրս ապրանք ծախելու, հաստատ իմացեք իրանց վերջը վատա լինելու»:
