Մալաթիա-Սեբաստիայում հրդեհ է բռնկվել.PHOTO
Քիչ առաջ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում մեծ հրդեհ էր բռնկվել: Բարեբախտաբար հրդեհը բռնկվել էր չորային տարածքում, որտեղ որ ամռան ամիսներին խոտածածկ տարածքը մշտապես չոր է: Տարածքին կից բնակելի տներ են: Հարևանությամբ ապրող կանանցից մեկը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ հրշեջ մեքենաներին զանգ է տվել մի տաքսու վարորդ, որը նկատել է հրդեհը. «Մի քանի օր առաջ նույնպես այստեղ հրդեհ էր՝ մի փոքր այն կողմ: Այստեղ հաճախ են լինում հրդեհներ, չոր խոտն է արևից վառվում, կամ էլ մարդիկ անցնելուց վառած լուցկի, ծխախոտ են նետում»: Հրդեհը մարած ԱԻՆ աշխատակիցը տեղեկացրեց, որ մոտ 2 հեկտար տարածություն է վառվել:
