Մալայզիան կմասնակցի Boeing-777-ի վթարի քրեական հետաքննությանը
Առաջիկայում Մալայզիան կմասնակցի ուղեւորատար Boeing-777 ինքնաթիռի կործանման պատճառների քրեական հետաքննությանը: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով մալազիական տրանսպորտի նախարար Լիոու Տիոնգլայուին:
«Ներկայում մենք մասնակցում ենք միայն տեխնիկական հետաքննությանը եւ մասնակցություն ենք ունենալու նաեւ քրեականին»,- ասել է տրանսպորտի նախարարը:
Մալայզիացի քննիչները նախկինի պես սպասում են հետաքննությանը մասնակցելուն, որը վարում են Ավստրալիայի, Բելգիայի, Նիդեռլանդների եւ Ուկրաինայի նրանց գործընկերները:
