Մանդատս վայր դնելը չեմ բացառում, բայց չի էլ նշանակում, որ մանդատս դնելու եմ․ Լուսինե Բադալյան
«Եթե թիմում կան տարաձայնություններ` դրանց պետք չէ բացասական վերաբերվել, ավելին՝ ես դրաաձայնության պատճառով Արսեն Ջուլֆալակյանը վայր դրեց իր մանդատը, ապա այս դեպքում որքանո՞վ են այդ տարակարծությունները դրական. «Ես շատ սիրում, հարգում և հասկանում եմ Ջուլֆալակյանին։ Կարծում եմ՝ իր կողմից արված քայլի նպատակը սթափեցնելն էր ոչ միայն կառավարությանը, այլև բոլորիս, որպեսզի խնդիրները կարողանան լուծում ստանալ։ Նա անփոխարինելի պատգամավոր էր, որը մեծ դեր ուներ հատկապես սպորտի ոլորտում, և այս պահին չկա մեկը, որ կարող է փոխարինել նրան»,- նշեց նա։
Ըստ իմքայլական պատգամավորի՝ պայքարելը երբեմն և՛ թիմի, և՛ հասարակության կողմից ընկալվում է դեմ լինել թիմին։ Սակայն գտնում է, որ դա թյուրըմբռնում է և խնդիրների մասին բարձրաձայնելը ընդհակառակը՝ նշանակում է կողմ լինել թիմին, որպեսզի խնդիրները լուծվեն և դժգոհություններ չլինեն։ «Իմ դեպքում եղել են նման դեպքեր, հատկապես Առողջապահության նախարարության մի շարք որոշումների անհամատեղելիության արդյունքում։ Դրանք դեռ չեն լուծվել, բայց թեմաները չեն էլ փակվել։ Ի վերջո, պետք է գանք մի որոշման, որից չեն տուժի ոչ ոք։ Ամեն դեպքում ես պետք է շարունակեմ ներկայացնել բժշկական հանրույթի շահերը»,- ասաց Բադալյանը։
