Առաջին ալիքի ուղիղ եթերում կայացավ «Մանկական եվրատեսիլ- 2013»-ի հայաստանյան ընտրական փուլը և հայտնի դաձավ մրցույթին Հայաստանը ներկայացնող պատանի արտիստի անունը: Այսպիսով Կիևում նոյեմբերի 30-ին կայանալիք մրցույթում Հայաստանը կներկայացնի 15-ամյա Մոնիկա Ավանեսյանը՝ «Շոկո ֆաբրիկա» երգով: