Մանկական «Եվրատեսիլ»-ում Հայաստանը կներկայացնի Մոնիկա Ավանեսյանը
Մանկական «Եվրատեսիլ-2013»-ում Հայաստանը կներկայացնի Մոնիկա Ավանեսյանը՝ Chocho Factory երգով: Երգի համահեղինակներն են Մոնիկա Ավանեսյանը եւ նրա վոկալի ուսուցչուհի Էմմա Ասատրյանը: Պատվիրակությունն Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւ կմեկնի նոյեմբերի 24-ին, իսկ հաջորդ օրը տեղի կունենա վիճակահանություն, եւ պարզ կլինի, թե Հայաստանի ներկայացուցիչը որ համարի ներքո է հանդես գալու: