Մանկատան սանը դանակով խփել է աղջիկների «թասիբը» պահելու եկած խուլուհամր տղային
1in.am-ը գրում է.Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ ավարտվել է անչափահաս Արգիշտի Ս.-ի գործի դատական քննությունը:
1998 թվականի հունվարին ծնված Արգիշտին բնակվել է «ՍՕՍ մանկական գյուղի» Իջևանի մասնաճյուղում:
Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի հուլիսի 7-ին, ժամը 20-ի սահմաններում Դիլիջանի «Մուշ» հանգստյան տան աստիճանահարթակին խուլ ու համր Արթուր Մ.-ն մոտեցել է Արգիշտիին ու հագուստից բռնել, ժեստերով բացատրվելու փորձ է արել:
Չիմանալով, որ իր առջև խուլ ու համր է, կարծելով, թե Արթուրը կռվում է իր հետ, Արգիշտին, ըստ դատական ակտի, գոտկատեղից հանել է ծալովի դանակը, հարվածել է Արթուրի կրծքավանդակի աջ կեսին ու աջ բազկին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:
Արգիշտի Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:
Ընդհանուր իրավասության դատարանում 16-ամյա Արգիշտին իրեն մեղավոր է ճանաչել ու հրաժարվել է ցուցմունքներ տալուց:
Նախաքննության ժամանակ նա խոստովանական ցուցմունքներ է տվել, որ դեպքի օրը՝ երեկոյան, «Մուշ» հանգստյան տուն են եկել «ՍՕՍ մանկական գյուղի» սաներ Աննայի ու Ալիսայի մայրը և վերջինիս խուլ ու համր եղբայրը:
մանրամասները` սկզբնաղբյուրում
