Մանկատներից օրավարձով երեխաներ են վերցնում.Նաիրա Զոհրաբյան
Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան կատարողականի հաշվետվության ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը սկանդալային հայտարարություն արեց, թե մանկատներից օրավարձով երեխաներ են վերցնում և օգտագործում մուրացկանության համար։
Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իրենք տեղեկատվություն ունեն այն մասին, որ տարբեր երեխաների օրավճարով, հանցավոր համաձայնության գալով, տանում են մուրացկանության:
«Ես քանիցս, երբ տեսել եմ երեխային մոր հետ, հարցրել եմ երեխային, թե արդյո՞ք այդ կինը նրա մայրիկն է, իսկ պատասխանը միշտ նույնն է եղել՝ ոչ»,-ասաց նա:
