Մանրամասներ դանակահարված զինծառայողի առողջականի մասին
«Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել ՀՀ ոստիկանության զորքերի պայմանագրային զինծառայող 27-ամյա Մուշեղ Խարախանյանը:Երիտասարդի որովայնի շրջանում կտրող-ծակող առարկայով պատճառվել էր վնասվածք:
Shabat.am-ի թղթակիցը պարզել է, որ երիտասարդին Էրեբունի ԲԿ-ի երկրորդ վիրաբուժականի ռեանիմացիայից պալատ են տեղափոխել, իսկ դրանից առաջ վիրահատել են: Այժմ երիտասարդի վիճակը ծանր է, պատճառված էին խորը ծակած վերքեր և այս պահին ընդունում է կաթիլային: Նրան վիրահատած բժիշն այժմ երկրորդ վիրահատության էր, ուստի ավելի մանրամասն Մուշեղ Խարախանյանի առողջականի մասին կտեղեկացնենք քիչ ուշ:
