Մանրամասներ թեժ ծեծկռտուքից.ոստիկաններն Արման Նշանյանին և նրա ընկերուհուն հազիվ էին հանգստացնում.
Արդեն տեղեկացրել ենք, որ Asekose.am-ի աղբյուրների համաձայն` երեկ երևանյան գինետներից մեկի հարևանությամբ, ժամը 1:30-2:00 սահմաններում թեժ ծեծկռտուք է եղել, որին մասնակցություն են ունեցել նաև դերասան Արման Նշանյանը և նրա ընկերները (այդ թվում՝ աղջիկներ):
Այս ծեծկռտուքի ականատեսներից մեկը Asekose.am-ի թղթակցին հայտնեց, որ երեկ երեկոյան 10:30-ից մինչև 1:30 տվյալ գինետնից անդադար բղավոցներ և ծիծաղի ձայներ են լսվել, որից հետո հարևանությամբ գտնվող բակի տղաները, հավանաբար, չդիմանավալով այդ աղմուկին` գնացել և նկատուղություն են արել Արման Նշանյանին և նրա ընկերախմբին:
Ականատեսի խոսքով` Արման Նշանյանն ամբողջ փողոցով բղավում էր. «Արման Նշանյանը ՀՀ վաստակավոր արտիստ է»: Բակի տղաների նկատողությունից հետո էլ սկսվել է ծեծկռտուքը. ավելի ուշ ժամանել է ոստիկանությունը, սակայն ծեծկռտուքի մասնակիցներից շատերը հասցրել էին փախչել դեպքի վայրից:
Ըստ ականատեսի` դերասան Արման Նշանյանին և լրագրող ներկայացած նրա ընկերուհուն մոտ 30 րոպե չէին կարողանում հանգստացնել և ոստիկանական մեքենա նստեցնել, ինչը հաջողվել է միայն 6-7 ոստիկանների ջանքերի շնորհիվ:
