Մանվել Գրիգորյանը սխալ անձնագրով էր եկել ընտրության
Էջմիածին քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցում տեղակայված 14/10 ընտրական տեղամասում քիչ առաջ ընտրելու եկավ ԵԿՄ նախագահ, ՀՀԿ-ական թեկնածու, ԱԺ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանը:
Երբ նա հանձնաժողովի անդամներին տվեց իր անձնագիրը, պարզվեց՝ սխալ անձնագիր էր իր հետ վերցրել. հանձնաժողովի անդամը ստուգեց եւ տեսավ, որ այդ անձնագրի համարը չկա ցուցակում:
Մանվել Գրիգորյանը զարմացավ. «Ոնց, վիզա-միզայով պասպորտ եմ վերցրել, ոնց չկա»:
Հանձնաժողովի անդամն էլ բացատրեց, որ պետք էր բերել ոչ թե կենսաչափական անձնագիրը, այլ նույնականացման քարտը: Շատ կարճ ժամանակ անց բերեցին նր նույնականացման քարտը, բայց դրանով ամեն ինչ չավարտվեց: Մատնահետքերը ճանաչող սարքը բավական երկար ժամանակ չէր նույնականացնում նրա մատնահետքերը:
Աղբյուրը ` News.am:
