Մաքսայինը խաղում է հին խաղի կանոններո՞վ...
Սարգսյանական իշխանության տարիներին ոչ մեկի համար գաղտնիք չէր, որ Հայաստանի պետական համակարգի ամենակոռումպացված ոլորտներից մեկը մաքսային ոլորտն էր:Ներկրման համար սահմանված տուրքերը շատ հաճախ գրպանվում էին մաքսայինի այս կամ այն պաշտոնյայի կողմի, որն էլ իր հերթին դժվար չէ ենթադրել որ, կարող էր մուծվել վերևներին:Այս աշխատելաոճը կարծես թե ձեռնտու էր բոլորին, թե՛խոշոր ներկրողների, թե՛ մանրերի դեպքում , բայց ձեռնտու չէր պետությանը:Հազարավոր մանր առևտրականներ իրենց ընտանիքը պահում էին Վրաստանից միրգ և բանջարեղեն ներկրելով:Հեղափոխությունից հետո մինչև, 2018-ի դեկտեմբերը մաքսայինը առավել հանդուրժող դարձավ մանր առևտրականների նկատմամբ, և կարծես հեղափոխությունը սկսեց տալ իր առաջին պտուղները:
Սակայն, 2019-ից սկսած՝ մաքսայինի վերաբերմունքը կտրուկ կոշտացավ, և մաքսատանը սկսեցին պահանջել, որ բեռները մաքսազերծվեն մինչև վերջին կիլոգրամը ՝օրեքով սահմանված մաքսատուքով:Բոլորի համար սա հասկանալի էր, քանի որ պետբյուտջեն լցնելու կարիք կար և սրա դեմ առանձնապես չնդվզեցին առևտրականները: Սակայն, մի քանի շաբաթ օրենքով աշխատող առևտրականները նկատել են, որ խոշոր բեռնատարներով ներկրողները առաջվա պես իրենց հարցերը լուծում են մաքսայինի մերձավորների հետ՝ փորձելով արտոնություննրով մաքսազերծել ապրանքը:
Զրուցակիցս, որ նոր էր վերադարձել սահմանից տեղեկացրեց, որ օրինակ 20 տոննա մրգով բեռնված մեքենայի բեռը մաքսազերծվում է 5 տոննա պակաս, իսկ տարբեր տեսակի գյուղմթերքով բեռնված բեռնատարները մաքսազերծվում են այն մթերքի մաքսային արժեքով, որն ավելի էժան է: Արդյունքում մանր առևտրականները հայտնվում են առավել խոցելի վիճակում:Նույնիսկ բանը հասավ նրան, որ որոշ մթերքների մասով, օրենքով սահմանված 50 կգ առանց մաքսազերծման մթերքների թույլատրելի քաշը հասավ մինչև 5 կգ-ի, օրինակ լոլիկի դեպքում:Մնում է հիշեցնել սիրելի վարչապետին վերջերս արած իր հայտարարությունը . Պետության խնդիրն է չխանգարել գործարարին… Արգելելով փողոցային առևտուրը, ստեղծելով անհավասար պայմաններ մաքսայինում մեր սիրելի կառավարությունը փաստացի փակում է հազարավոր աշխատատեղեր:Հետաքրքիր է մինչև երբ պիտի սպասենք վարչապետի խոստացած երջանիկ Հայաստանին...
Գեւորգ Գեւորգյան