«Մարաթուկ» տուրիստական ընկերությունը մոլորեցնում է տուրիստներին. Արտակ Շաբոյան
Տուրիստական կազմակերպությունները փաթեթային էժան առաջարկներ են գովազդում, իսկ երբ քաղաքացին այցելում է իրենց գրասենյակներ, ասում են, որ էժան փաթեթներն արդեն սպառվել են և «ստիպում» օգտվել թանկ փաթեթից: Այսօր Ծաղկաձորում նման հայտարարությամբ է հանդես եկել ՏՄՊՊՀ-ի նախագահ Արտակ Շաբոյանը:
«Ավելին՝ բուկլետներում տեղադրում են գեղեցիկ վայրերի, քաղաքների լուսանկարներ և միայն տեղ հասնելուց է անձը, քաղաքացին պարզում, որ իրեն խաբել են և նման հնարավորություն ինքը չի ունենալու: Օրինակ՝ «Մարաթուկ» ընկերության նկատմամբ հանձնաժողովը վարչական վարույթ է հարուցվել. վերջինս մոլորեցրել է քաղաքացիներին` բուկլետներում ներառելով իբր Կրետե կղզու լուսանկարը, որն իրականությանը չի համապատասխանել», - times-ի փոխանցմամբ ասել է Շաբոյանը:
Նշենք, որ «Մարաթուկը» չարթերային չվերթներ է իրականացնում Երևան-Հունաստանի Կրետե կզի ուղղությամբ: Հանձնաժողովից տեղեկացնում են, որ ընկերությունը դեռ չի տուգանվել, վարչական վարույթն ընթացքի մեջ է:
