1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Մարդ պետք է ապրի հավատով, եւ երբեք չկորցնի լավատեսությունը՝վաղվա օրվա հանդեպ»

Հայերն Այսօր խորագրի շրջանակներում, Armenian Info-ն ներկայացնում է  զինվորական, պահեստի մայոր, բարերար եւ ճանաչված հայ Հրաչյա Պողոսյանին, ով թե' Հայաստանում, թե' ՌԴ-ում, եւ թե' ամեն տեղ,    վայելում է սեր ու հարգանք՝ հասարակական ու քաղաքական  տարբեր շրջանակների կողմից: Նրան ճանաչողները բնութագրում են որպես հայրենասեր , մարդասեր ու  արժանապատիվ հայորդու:

2017-06-12_144338

Հունիսի 10-ին, Մոսկվայի տանը տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանում ՌԴ դեսպանատան աջակցությամբ կայացավ Ռուսաստանի օրվան նվիրված «Սիրով Հայաստանին ու Ռուսաստանին» խորագրով ցուցահանդեսի բացումը:

Ցուցահանդեսի բացումը տեղի ունեցավ մեծ շուքով, իսկ բացման արարողությանը մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդվարդ Շարմազանովը, Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, 1992–1995թթ. Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը, հյուրեր Սանկտ-Պետերբուրգից և շատ ու շատ այլ հյուրեր՝ Մոսկվայից: 

Ցուցադրությունը, որը նվիրված էր Ռուսաստանի օրվան, ինչպես նաև հայ և ռուս ժողովուրդների բազմամյա բարեկամությանը, ներառում էր ավելի քան 200 լուսանկարչական աշխատանք, որոնք պատմում էին 10 երկրներում՝ Ռուսաստանում, Հայաստանում, Սլովակիայում, Բելառուսում, Ղազախստանում, Մոլղոլիայում, Էստոնիայում, Լիտվայում, Լատվիայում և Վրաստանում հասարակական գործիչ և բարերար Հրաչյա Պողոսյանի բարեգործական գործունեության մասին: 

Ի դեպ, միջոցառման շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ և Գյումրի քաղաքի ղեկավարության խնամատարությամբ 2016թ. ապրիլի 2-ին Արցախի Հանրապետության Թալիշ գյուղի պաշտպանական մարտերի ժամանակ զոհված Վիկտոր Ալեքսանդրի Յուզիխովիչի ընտանիքին հանձնվեց Հրաչյա Պողոսյանի նվիրած բնակարանի բանալին:

Ընտանիքի անդամներին հանձնելով բնակարանի հավաստագիրը՝ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց Հրաչյա Պողոսյանի բարեգործական գործունեությունը, որը մեծապես նպաստում է հայ-ռուսական բարեկամության ամրապնդմանը: Նախարարն իր խոսքում հատկապես նշեց. «Այս սրահում ցուցադրվող նկարներն ու արված գործերն արդեն բնորոշում են Հրաչյա Պողոսյանին՝ որպես մեծ մարդու, հրաշալի հայի, Ռուսաստանի օրինակելի քաղաքացու ու բարերարի: Սիրելի Հրաչյա, որքան տալիս ես, թող դրա տասնապատիկն ավելանա, մեծանա նոր բարեգործական ծրագրեր իրականացնելու քո հնարավորությունները»:


Հավելենք նաեւ, որ Հրաչյա Պողոսյանը հոգևոր, մշակութային և պատմական նշանակության 80-ից ավելի կառույց է ստեղծել, հիմնանորոգել: Նրա ջանքերով հրատարակվել են տասնյակ գրքեր և պարբերականներ, նկարահանվել վավերագրական ֆիլմեր:

Միջոցառման շրջանակներում կայացավ նաև Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի «Մեծ ժողովրդի զավակները» գրքի շնորհանդեսը, որը վերահրատարակվել էր Հրաչյա Պողոսյանի մեկենասությամբ: Աշխատությունը ներկայացրեց մարշալի թոռը՝ Իվան Սերգեյի Բաղրամյանը:

 


Միջոցառման վերջում էլ, ցուցադրվեց «Գնացք դեպի հավերժություն» վավերագրական ֆիլ¬մը, որը նվիրված էր 1941թ. հոկտեմբերի 14-ին Լենինգրադի մարզի Տիխվին կայարա¬նում տեղի ունեցած ողբերգությանը, երբ ֆաշիստական ռմբակոծության զոհ էին դար¬ձա Լենինգրադից տարհանվող ավելի քան 2000 երեխաներ: Նշենք նաեւ, որ 2016թ-ին Հրաչյա Պողոսյանի ջանքերով երեխաների զոհվելու վայրում կանգնեցվել է հուշարձան և վերականգնվել տապանաքարը:

 

Հրաչյա Պողոսյանը, Armenian Info-ի հետ զրույցում անկեղծացավ, ասելով որ բարեգործությունը առհասարակ այս կյանքում իր համար հոգեկան վիճակ է՝ ոչ թե ինչ-որ բան ցուցադրելու, կամ ապացուցելու միջոց:

Եւ ինչպես իր խոսքում նշեց հասարակական գործիչ, բարերար Հրաչյա Պողոսյանը. «Ես ամեն ինչից շատ գոհ ու շնորհակալ եմ, իսկ նախօրեին էլ ինձ համար մեծ պատիվ ու անակնկալ էր, երբ  Ռուսաստանի տոնի շրջանակներում ՌԴ դեսպանը հոլովվեց նաեւ իմ անունը: Եւ ես էլ օգտվելով առիթից, շնորհավորում եմ բոլորիս Ռուսաստանի տոնի առիթով, քանի որ հայ-ռուսական բարեկամությունը գիտենք, որ դարերի խորքից է գալիս: Իմ արած բոլոր գործերը ուղղված են հայ ռուսական բարեկամությունը ամրապնդելու համար՝ նախ եւ առաջ»:

-Պարոն Պողոսյան , ինչո՞վ եք զբաղվում Լենինգրադում:

-Իմ հիմնական ուղությունը՝ շինարարության ոլորտն է.երբ ես բանակից զորացրվեցի սկսեցի նախ բավականին հետաքրքիր բիզնեսով զբաղվել, (պատմում է խորը ծիծաղով), դա քյուֆթայի բիզնեսով զբաղվելն էր՝ մոտ մեկ տարի: Ի դեպ, այդ գործով զբաղվելու ժամանակաշրջանում, Սանկտ-Պետերբուգրում ես ոսկե մեդալ շահեցի՝ մրցույթներից մեկի ժամանակ:
Ինձ համար շատ հաճելի էր, որ կարողացա մեր ազգային ուտելիքը՝ ներկայացնել ՌԴ-ում: Հետաքրքիրն այնն էր, որ ես այդ ամենն անում էի երկու օգնականներիս հետ միասին, երբ շատ ժամանակ մտածում էին՝ շատ մեծ կազմակերպության ձեռքի գործը դա կարող էր լինել …
Բայց իհարկե ես հետո իմ ուժերը փորձեցի շինարարության ոլորտում, եւ հաջողեցի: Ընդհանրապես մարդ պետք է հավատով վերաբերի ցանկացած գործի, որին որ կպնում է.ուշ թե շուտ՝ այն իր դրական արդյունքները տալու է: Մարդ պետք է միշտ հավատով լինի.առանց դրա ուղղակի անհնար է ապրել: 
Նույն շինարարության ոլորտը որ նշում եմ, բավականին ծանր ու բարդ ոլորտ էր, բայց ես այդ գործին էլ հավատով մոտեցա, ու ստացվեց: Թեեւ քյուֆթայից ու զինվորական ծառայությունից հետո,այն ավելի հեշտ էր թվում...(ծիծաղում է): Այս ոլորտում ինձ թվաց, որ ավելի հանգիստ եմ ապրում:

 


-Պարո՛ն Պողոսյան, Ձեր կատարած աշխատանքներն ու բարեգործություններն բավականին շատ են: Ձեզ հաջողվել է հասնել այն նպատակներին, որոնց ձգտել եք:

-Նախ՝ որպես սրտիս պարտք, ինձ համար կարեւորեցի մի պատգամ, որ երբ ունենամ ֆինանսական հաջողություններ՝ կկատարեմ մի շարք բարի գործեր և սկսած 2004 թվականից, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի և Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի օրհնությամբ, Պաշարված Լենինգրադի բնակիչների և Մեծ Հայրենական պատերազմի վետերանների խորհրդի հասարակական կազմակերպությունների անդամների աջակցությամբ, իրագործում եմ իմ բարեգործական առաքելությունը։
2004 թվականին իմ առաջին բարեգործությունը, հայրենի գյուղում՝ Ագարակում էր: Կառուցվեց մի կանգառ, որը նպաստեց, որպեսզի քաղաք մեկնող երեխաներն և ուսանողները պաշտպանվեն անձրևից, քամուց և ձնից: Երեխաներն իմ կյանքի գունավոր էջերից են, այդ իսկ պատճառով Ագարակ գյուղում իմ հովանավորությամբ կառուցվեց խաղահրապարակ, որտեղ երեխաներն անցկացնում են իրենց անհոգ մանկությունը: Ագարակ գյուղը չուներ որևէ հոգևոր կենտրոն: Իմ նախաձեռնությամբ 2008 թվականին կառուցվեց եկեղեցի, որը անվանվեց Սուրբ Մարիամ Աստվածածին: Ամենայն Հայոց Կաթողիկոս՝ Գարեգին երկրորդի ձեռնադրմամբ և Սրբալույս մեռոնով օծվեց եկեղեցին և զանգակատունը: Այդ օրվանից ագարակցիների կյանքը փոխվեց դեպի վեհն ու լուսավորը:
Շատ մեծ ցավ էի զգում, որ Ագարակ գյուղում չկար որևէ հուշահամալիր նվիրված Հայրենական պատերազմում զոհվածների վառ հիշատակին, կառուցվեց հուշահամալիր, որը նվիրված էր մեր անկոտրում հերոսներին:

-Դուք ապրում եք ՌԴ-ում, սակայն Ձեր կապը հայրենիքի հետ շատ ամուր է: Արյան կանչն է խոսում…
-Ես շատ բարձր եմ գնահատում այն մարդկանց, ովքեր իրենց ազգի, ընտանիքի նվիրյալ զավակներն են: 
Մարդը իր արմատից, իր հողու ջրից չպետք է հեռանա: ես իմ  երեխաներին էլ, անընդհատ ուղարկում եմ Հայաստան, որպեսզի նրանք սիրեն,  հարգեն ու ավելի լավ ճանաչեն իրենց հայրենիքը: 

-Կա ՞ր երազանք, որն արդեն կարելի է ասել իրականություն է դարձել:

-Իմ երազանքներից մեկն այն էր, որ մեր հայկական խորհրդանիշ խաչքարը տեղադրվեր ռուսական հողում և ես դա իրագործեցի: Սինյավյան բարձունքում տեղադրված խաչքարը, որպես հարգանք ու շնորհակալություն է Հայրենական պատերազմում ընկածների հիշատակին, և հենց այս խաչքարով էլ սկիզբ դրվեց Փառքի համազգային եղբայրական ծառուղուն: Ասեմ, որ սա իմ առաջին տեղադրած խաչքարն էր Սանկտ-Պետերբուրգում, որին հաջորդեցին ևս չորս խաչքարեր: Այս խաչքարերն ամփոփում են գիտակցությունն ու հարգանքը՝ դեպի մեր նվիրյալ հերոսները:
Նևվսկի Պիտաչոկ անունը կրող տարածքում կանգնեցված հուշակոթողը Հայաստանի Հանրապետության նվերն է Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհվածների հիշատակին: Ես գիտեմ, որ Լենինգրադի պաշտպանությանը մասնակցել են նաև մեծ թվով հայեր, պաշարված քաղաքում իր գործունեությունն է ծավալել մեծանուն Վահրամ Փափազյանը՝ հանդես գալով նաև ռազմաճակատային գծում:
Էջմիածնի Մայր տաճարում դրված երեք հուշակոթող-խաչքարերն իմ շնորհակալությունն է՝ Հայրենական պատերազմի և 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերին, ինչպես նաև Արցախյան ազատամարտի հերոսներին: Էջմիածնում, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ եպիսկոպոս Գևորգ Սարոյանի աջակցությամբ տեղադրված Սուրբ Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի հուշարձանը, նույնպես իմ շնորհակալությունն է իրենց կատարած նվիրական գործերի համար, որը նվիրվեց Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի 140 ամյակին:
Ինձ ուժ և եռանդ է տալիս իմ կառուցած յուրաքանչյուր հուշարձան: Հուշարձանը դա քարե շինություն չէ, դրա մեջ կա մարդկային հոգի, շունչ, կյանք:

-Պարոն Պողոսյան, մի փոքր կպատմե՞ք Ձեր ընտանիքից:

-Իհարկե, սիրով, ամուսնացած եմ, ունեմ 4 զավակ՝ երկու տղա, երկու աղջիկ:
Չգիտեմ պատահականություն է, թե ոչ, բայց իմ երեխաները ծնվել են հոգևորական տոներին:Image result for հրաչյա Պողոսյան

 

-Ո՞րն է Ձեր պատգամը, որ փոխանցում եք Ձեր ընտանիքին, ժողովրդին:

-Յուրաքանչյուրս պետք է ապրենք սիրով և շնորհակալ լինենք Աստծուն արևածագի համար: Պետք է սիրենք և հարգենք մեր երկիրը, ընտանիքը, միշտ հավատարիմ մնանք մեր ազգային արժեքներին, եկեղեցուն, հենց դա է կյանքի գլխավոր պատգամը: Հավատը մարդուն ուժ է տալիս դիմակայելու կյանքի դժվարություններին:

 


Հրաչյա Պողոսյանին շնորհվել է

 


Ցուցաբերած անձնուրացության համար Հրաչյա Պողոսյանին շնորհվել են բազմաթիվ պարգևներ՝ Հայ Առաքելական եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանի ասպետ, Ռուս ուղղափառ եկեղեցու «Փառք ու Պատիվ» 3-րդ աստիճանի շքանշան, Ալեքսանդր Նևսկու երկրորդ կարգի շքանշան, Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ ՀՀ նախագահի կողմից նրան շնորհվեց պետական բարձրագույն պարգև՝ «Մովսես Խորենացի» մեդալ, Ռուս ուղղափառ եկեղեցու մի շարք պատվավոր մեդալներ, ՌԴ և ՀՀ պաշտպանության նախարարությունների մի շարք մեդալներ, ՀՀ կրթության և գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարությունների բարձրագույն ոսկե մեդալներ, իսկ սփյուռքի նախարարից` «Պողոս Նուբար» մեդալ և ոսկե մեդալ։ Ինչպես նաև հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի ձեռքով պարգևատրվել է ՌԴ արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով:
Հրաչյա Պողոսյանի մեկենասությամբ հրապարակվել են բազմաթիվ գրքեր, որոնք առանձնանում են իրենց ռազմական թեմաներով: Դրանցից առանձնահատուկ է Սանկտ-Պետերբուրգի ծագումով հայ մարշալների, ծովակալների, գեներալների մասին ծավալուն ժողովածուն:

Հրաչյա Պողոսյանը զինվորական է, պահեստի մայոր: Ծնվել է 1970 թ. օգոստոսի 11-ին, Արմավիրում, մանկությունն ու պատանեկությունն անցել է Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում: 1988 թ. ավարտել է Երևանի զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Հ. Բաբաջանյանի անվան հատուկ ռազմական դպրոցը, 1992-ին՝ ՌԴ Չելյաբինսկի ռազմական ուսումնարանը: Լեյտենանտի կոչում ստանալուց հետո զինվորական ծառայության է անցել Լենինգրադի մարզում: 1999-ին զորացրվել և սկսել է զբաղվել բիզնեսով: Զբաղվել է ազգային կերակուրների արտադրությամբ, հանրային շինարարության և վերականգնողական աշխատանքներով՝ գլխավորելով ՌԴ-ում հայտնի մի շարք ընկերություններ:

Ծավալած հասարակական և բարեգործական ակտիվ գործունեության համար նրան Սանկտ Պետերբուրգում, և, ընդհանրապես, Լենինգրադի մարզում, ընդունում են որպես հարազատի: Նա առանձնակի վերաբերմունք ունի հոգևոր արժեքների և հոգևոր խորհրդանիշների հանդեպ: Խաչքարը նրա համար մեր ժողովրդի տառապանքի, ցավի ու տոկունության խորհրդանիշներից է, այդ պատճառով էլ Սանկտ Պետերբուրգում՝ Սինյավյան բարձունքում, նրա ջանքերով տեղադրվեց խաչքար՝ որպես հարգանք ու խոնարհում Հայրենական պատերազմում ընկածների հիշատակի:

 

Հ.Գ. Եւս մեկ անգամ հիշեցնենք, որ Երևան քաղաքի Մոսկվայի տանը ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանում ՌԴ դեսպանատան աջակցությամբ կայացած Ռուսաստանի օրվան նվիրված «Սիրով Հայաստանին ու Ռուսաստանին» խորագրով ցուցահանդեսի բացումը տեղի էր ունեցել հունիսի 10-ին, իսկ ցուցահանդեսի դռները՝ բոլորի այցելուների համար բաց են մինչեւ հունիսի 24-ը: 

Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan