Մարդիկ գոռում էին, որ պատրաստ են կտոր-կտոր անել կնոջը, ով երեկ գլխատել է 4-ամյա երեխային
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում 4 տարեկան երեխային սպանած դայակը քննչական փորձարկության ժամանակ ցույց է տվել եւ պատմել, թե ինչպես է սպանել աղջկան։ Քննչական գործողությունը տեւել է 40 րոպե։ Գյուլչեխրա Բոբոկուլովային ոստիկանական մեքենայով տարել են Նարոդնոե Օպոլչենիե փողոցի վրա գտնվող տունը, որի մոտ հավաքված մարդիկ գոռում էին, որ պատրաստ են կտոր-կտոր անել կնոջը:
Դրանից հետո դայակին տեղափոխել են ժամանակավոր մեկուսարան, մոտ ժամանակներս կընտրվի խափանման միջոցը։
Հիշեցնենք, որ նախօրեին Նարոդնոե Օպոլչենիե փողոցի վրա գտնվող տանը բռնկված հրդեհը մարելիս գլխատված երեխայի մարմին էին գտել։ Պարզվել էր, որ 4-ամյա աղջկան սպանել է նրա դայակը։ Կնոջը ձերբակալել էին մետրոյի կայարանի մոտ, որտեղ նա, կտրած գլուխը ձեռքին, ծայրահեղական կարգախոսներ էր բացականչում։
