Մարդու հիգիենային վերաբերող 5 շոկային փաստ` անցյալից
Ժամանակակից աշխարհում անձնական հիգիենայի պահպանումը պարտադիր նախապայման է սոցիալական կայուն դիրք ունենալու համար: Սակայն նախկինում մարմնի մաքրության պահպանման հարցը, մեղմ ասած, երկրորդական է եղել:
Ասվածի վառ ապացույցն են Viralnova կայքի ներկաացրած մի շարք շոկային փաստերը, որոնք մասամբ բացահայտում են, թե ինչպես են մարդիկ անցյալում պահպանել անձնական հիգիենան:
1. Հասարակական բաղնիքներից օգտվում էին միայն մեծահարուստները, դե իսկ աղքատները տան պայմաններում լվանում էին միայն մարմնի տեսանելի հատվածները` դեմքն ու ձեռքները:

2. Հին ժամանակներում մարդիկ մեզն օգտագործել են բազմաթիվ դեղատոմսերում, ինչպես նաև կիրառել են այն որպես դեմքն ու ատամները մաքրող միջոց:

3. Հին Հռոմում մարդիկ որպես զուգարանի թուղթ էին օգտագործում փայտյա ձողին ամրացված սպունգը:

4. Մաշկից եկող գարշահոտը մեղմացնելու համար մարդիկ մարմնի տարբեր հատվածներին բուրավետ ծաղիկներ էին կրում: Սակայն դրանց բույրը միախառնվում էր գարշահոտի հետ` էլ ավելի «թունավոր» բույր առաջացնելով:
5. 18-րդ դարի բարձրաշխարհիկ եվրոպացիների կողմից այդքան պաշտելի կեղծամների խնամքի համար հատուկ մուս էր պատրաստվում կենդանական ճարպից: Դրանից եկող գարշահոտն ուղղակի աննկարագրելի էր:
