Մարդ, ով ծառայում է ժողովրդին, ապրում՝արժանապատիվ
Ամփոփելով ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների կազմակերպած քարոզարշավը, կարելի է գնահատել նրանց ռեալ հաջողության հասնելու հավանական արդյունքների մասին:
Ինչ խոսք, ինչպես բոլոր ժամանակներում, այնպես էլ հիմա պատգամավորության թեկնածուի ուսերին է դրված եղել տվյալ կուսակցության պատիվը բարձր պահելու լրջագույն գործը՝ այս կամ այն մարզում: Ու ինչպես ՀՀ-ի մի շարք մարզերում, այնպես էլ ՀՀ-ի քաղաքական շրջանակների կողմից լուրջ ուշադրության կենտրոնում գտնվող Արարատի մարզում, թեժ ու կատաղի պայքար է սպասվում:Այստեղ հայտ ներկայացրած ՀՀԿ-ական թեկնածուները բազմազան են՝տարբեր «ռանգի » ու տեսակի, բայց Արարատի մարզի բնակիչների գերակշռող մասի համոզմամբ, իրենց ֆավորիտ թեկնածուն Արայիկ Գրիգորյանն է,ում հետեւից նրանք գնալու են նրա անբասիր կերպարի, նրա տեսակի, նրա ունեցած վաստակի ու մարդասիրության համար:
Հետեւելով, եւ ի մի բերոլով պատգամավորի անցած տարիների ծավալած գործունեությունը, գալիս ենք այն եզրահանգման, որ իսկապես ընտրողի վերաբերմունքն ու ասելիքը՝կարծրանում է կոնկրետ գործերով ու այլ կերպ ասած ՓԱՍՏԵՐՈՎ...
Արայիկ Գրիգորյանին ճանաչողները բարձրաձայնում են, որ նա հազվագյուտ համեստության տեր մարդ է, ով երբևէ չի բարձրաձայնել իր կատարած գործերի մասին: Արարատի մարզի բնակիչները մեծագույն հարգանքով և երախտագիտությամբ են խոսում Գրիգորյան ընտանիքի անդամների, նրանց անցած արժանավոր ուղու մասին:
Արարատի մարզ, թիվ 5 ընտրատարածք , ԱԺ պատգամավորի թեկնածու Արայիկ Թեմուրի Գրիգորյան:

Արայիկ Թեմուրի Գրիգորյանը 2003-2008, 2008-2012 թվականներին եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր՝ համամասնական ընտրակարգով: 2012 թվականին վերընտրվել է որպես ԱԺ պատգամավոր՝ թիվ 18 ընտրատարածքից՝ մեծամասնական ընտրակարգով: Պատգամավորական ողջ գործունեությունը ծառայեցրել է բնակիչների շահերին, ակտիվ մասնակցություն է ունեցել և իր աջակցությունն է ցուցաբերել ընտրատարածքի ու ժողովրդին հուզող հարցերի լուծմանը: Իր պատգամավորական գործունեության ընթացքում կատարվել են հետևյալ բազում աշխատանքներ. վերանորոգվել են կրթական օջախներ, մշակութային տներ, մանկապարտեզներ և բազմաբնակարան շենքերի տանիքներ: Կատարվել են գազաֆիկացման աշխատանքներ, լոկալ ջեռուցման համակարգերի ներդրման աշխատանքներ Վեդի, Արարատ քաղաքներում և հարակից տասնյակ գյուղերում՝ Փոքր Վեդի, Տաբերական, Գինեվետ, Ոսկետափ, Արալեզ, Սիսավան, Վանաշեն, Նոյակերտ, Ավշար, Շաղափ, Արարատ, Սուրենավան, Արմաշ, Երասխ, Լուսաշող, Վարդաշատ, Այգավան, Եղեգնավան, Լուսառատ: Կատարվել են խմելու ջրի ներքին ցանցի անցկացման աշխատանքներ, ոռոգման ցանցի վերանորոգման, դրենաժների մաքրման աշխատանքներ Արարատ քաղաքում և տասնյակ գյուղերում՝ Արարատ, Ոսկետափ, Սիսավան, Եղեգնավան, Նոյակերտ, Սուրենավան, Արմաշ, Ավշար, Գոռավան, Այգավան, Լուսառատ, ՈԿՖ Բանավան, Տափերական: Հիմնովին վերանորոգվել է Արարատ քաղաքի հիվանդանոցը, վերազինվել նոր սարքավորումներով և «Շտապ օգնության» մեքենայով: Կառուցվել է ամբուլատորիա Ավշար գյուղում: ՈԿՖ Բանավանում կառուցվել է մարզադպրոց և ապահովվել համապատասխան մարզագույքով: Վերանորոգվել են պետական նշանակության կամուրջներ Տափերական, Այգավան, Եղեգնավան, Ավշար, Նոյակերտ գյուղերում, ինչպես նաև իրականացվել են ասֆալտապատման աշխատանքներ Վեդի, Արարատ քաղաքներում և հարակից մի շարք գյուղերում՝ Ոսկետափ, Սիսավան, Գոռավան, Եղեգնավան, Տափերական, Արարատ, Նոյակերտ, Ավշար, Արմաշ, ՈԿՖ Բանավան: 
Արայիկ Գրիգորյանի միջնորդությամբ և խնդրանքով իրականություն է դարձել Վեդու ջրամբարի նախագծման և կառուցման աշխատանքների իրականացման ծրագիրը: Արարատում կառուցվում է աղբավայր: Բոլորին քաջ հայտնի է Արայիկ Գրիգորյանի բարեգործական գործունեությունը և նրա հասցեական մոտեցումն՝ իրեն ուղղված բոլոր խնդիրների լուծմանը՝ սկսած կենցաղային հարցերից մինչև մեծ կարևորություն ներկայացնող խնդիրները: Իր պատգամավորական գործունեության ընթացքում նա կատարել է մի շարք բարեգործություններ. կառուցվել են մանկական խաղահրապարակներ, տրամադրվել է ֆինանսական աջակցություն մանկապարտեզներին և դպրոցներին: Դպրոցները վերազինվել են համապատասխան լաբորատորիաներով և գույքով, առաջին դասարանցիներին տրամադրվել են անվճար գրենական պիտույքներ, իսկ լավագույն ուսանողներին՝ ֆինանսական աջակցություն: Վերանորոգվել են դպրոցների տանիքներ և դահլիճներ Վանաշեն, Դաշտաքար, Արալեզ, Պարույր Սևակ գյուղերում: Համայնքներում անցկացվել է լուսավորություն, մասնավորապես՝ Ուրցաձոր, Լուսաշող, Ավշար գյուղերում: Տեղադրվել և վերանորոգվել են խորքային հորեր Ոսկետափ, Վանաշեն գյուղերում: Անցկացվել են խմելու ջրի գրագծեր Նոյակերտ, Եղեգնավան, Սիսավան գյուղերում, ՈԿՖ Բանավանում: Իրկանացվել են գազաֆիկացման աշխատանքներ Եղեգնավան և Արալեզ գյուղերում: Տրամադրվել են բարձր լարման հաղորդալարեր Վարդաշեն և Փոքր Վեդի գյուղերում: Մասնակի վերանորոգվել են բազմաբնակարան շենքեր: Ֆինանսական օգնություն է ցուցաբերվել Արարատ քաղաքի ծերանոցին և Արմաշ գյուղի հոգեբուժական կենտրոնին: Հովանավորվել են տարածաշրջանի ազգագրական խմբերը: Մշտական հոգածության տակ են եղել ազատամարտիկները և պատերազմի ժամանակ հաշմանդամ դարձած անձանց ընտանիքները, սոցիալապես անապահով դարձած անձանց ընտանիքները, սոցիալապես անապահով խավի ներկայացոիցիչները, և բոլոր նրանք, ովքեր դիմել են համայնքի ղեկավարին և անձամբ պարոն Գրիգերյանին: Ստեղծվել են նոր աշխատատեղեր բնակչության համար: Ֆինանսավորվել են համայնքների առանձին ծրագրեր և հողագործությամբ զբաղվող գյուղացիներ: Օգնություններ են հատկացվել տարածքաշրջանի զորամասերին տեխնիկական նյութերով և սննդամթերքով: Նման գործելաոճը բոնորոշ է հայի լավագույն ՏԵՍԱԿԻՆ,ում համար կարեւոր է ու գերակա է պետության ու ժողովրդի շահը:
