«Մարգագետնից խոհանոց...»
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Կենսաբազմազանության կայուն կառավարում» ծրագրի շրջանակներում,այսօր անցկացվեց «Մարգագետնից խոհանոց. տատիկի գաղտնիքները» գրքի շնորհանդեսը: Գիրքն իր մեջ ներառում է 2012 թվականի մրցույթի արդյունքները: forums.am-ի հետ զրույցում ծրագրի փորձագետ Լուսինե Ղարաջյանն ասաց. «Այսօրվա մեր միջոցառումը նվիրված է բաղադրատոմսերի գրքի շնորհանդեսին: Մրցույթի ընթացքում Հայաստանի 75 դպրոցների աշակերտները ներկայացրել են իրենց տատիկներից հավաքագրած բաղադրատոմսերը, այնուհետև դրանք մշակվել են, համապատասխան դիզայն է արվել,շարակարգվել է և զետեղվել գրքում: Արդյունքում մենք ունենք մեր գիրքը, որը շատ յուրօրինակ է ստացվել»:
Նշենք, որ գիրքը նաև վաճառքում է լինելու «Հայ խոհարարական ավանդույթների պահպանման և զարգացման» հ/կ-ի կազմակերպմամբ:
Զառա Ղազարյան