Մարիա Բարաղամյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի օգնական
Մարիա Բարաղամյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի օգնական:
Ծնվել է 1984թ. հուլիսի 11–ին Երևանում։
1991-2000թթ. սովորել է Երևանի թիվ 199 միջն. դպրոցում, իսկ 2001թ. ավարտել է պրոֆ. Ա.Շավարշյանի անվան թիվ 40 միջնակարգ դպրոցը։
2002-2007թթ. գերազանցությամբ սովորել է Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռուսաց լեզվի, գրականության և օտար լեզուների ֆակուլտետում՝ ստանալով ռուսաց լեզվի մանկավարժի, բանասերի որակավորում:
2009–2011թթ. սովորել է «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամի քաղաքագիտություն բաժնի մագիստրատուրայում՝ պաշտպանելով «Կուսակցությունները Հայաստանի Հանրապետության համակարգում» մագիստրական թեզը։
2005-2007թթ. եղել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի Ուսանողական Խորհրդի նախագահը։
2008-2009թթ. աշխատել է «Էթեռնա» ՍՊԸ-ում որպես աշխատակազմի ղեկավար։
2009-2011թթ. աշխատել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի, սպորտի, երիտասարդության, զբոսաշրջության հարցերի վարչությունում որպես գլխավոր մասնագետ:
2011-2012թթ. աշխատել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության տուրիզմի զարգացման ծրագրերի բաժնի պետ։
2012-2016թթ. աշխատել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ:
2016թ. փետրվարի 12-ին նշանակվել է Երևանի քաղաքապետի օգնական:
2006թ–ից Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է:
2006-2007թթ. եղել է ՀՀԿ երիտասարդական խորհրդի անդամ։ 2008թ-ին ղեկավարել է ՀՀԿ Դավիթաշեն տարածքային կազմակերպության երիտասարդական կառույցը։
Վերոնշյալ տարիների ընթացքում հասարակական, երիտասարդական ոլորտում ակտիվ գործունեություն է ծավալել, մասնակցել է ոչ ֆոռմալ կրթության մի շարք գիտական, երիտասարդական միջազգային դասընթացների:
2006թ. մասնակցել է ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը կից գործող «Երիտասարդ առաջնորդների դպրոց»-ի, ԵրՊԼՀ–ի UNESCO-ի ամբիոնին կից գործող «Մարդու իրավունքների դպրոց»-ի դասընթացներին:
2008-2009թթ. սովորել է Եվրոպական խորհրդին կից գործող Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցում, 2009թ. Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպական Խորհրդի Ժողովրդավարության ամառային համալսարանի դասընթացներին։
2009թ. սովորել է «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա»–ի կողմից կազմակերպված Կանանց լիդերության դպրոցում։
2011-2013թթ. մասնակցել է ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատան, ԵԱՀԿ-ի, NDI-ի կողմից կազմակերպված արտաքին քաղաքականության, մունիցիպալ կառավարման, կանանց լիդերության դասընթացներին։
2011-2012թթ. մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի Երիտասարդական խորհրդարանի աշխատանքներին։
2005թ. պետական երիտասարդական քաղաքականության իրականացման գործում ցուցաբերած ակտիվ մասնակցության համար պարգևատրվել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շնորհակալագրով:
2012-2014թթ. քաղաքային մի շարք միջոցառումների կազմակերպչական գործում ակտիվ մասնակցություն դրսևորելու համար պարգևատրվել է Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով։
2015թ. պարգևատրվել է Երևանի քաղաքապետի պատվոգրով, «ԵԿՄ 20» հոբելյանական հուշամեդալով, ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով:
Ամուսնացած չէ։
