Մարիա'մ, դու ուժեղ ես, մի բան կանես. դու կարող ես...Հովսեփ Կիրակոսյանի՝ կնոջն ուղղված վերջին պատգամը
Մարիա'մ, դու ուժեղ ես, մի բան կանես. դու կարող ես...
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը կապիտան Հովսեփ Կիրակոսյանի՝ կնոջն ուղղված վերջին պատգամն էր: Ինքը՝ Հովսեփը, շտապում էր. հակառակորդի ձեռնարկած լայնածավալ մարտական գործողությունների ժամանակ կապիտանն իր զինվորներին մենակ թողնել չէր կարող: Այս մասին հայտնում էMediamax.am-ը: «Գիշերվա ժամը 3-ն էր: Արթնացա պատուհանի թակոցից: Հովսեփին հանեցի քնից, նա դուրս եկավ ու, վայրկյաններ անց, հետ վերադարձավ տուն: Անհանգիստ էր: Միայն մի բան ասեց՝ «Երեխեքի շորերը հագցրու, իջեք նկուղ»: Չհասցրեց անգամ ինձ օգնել, որ երեխեքի շորերը հագցնեմ: Ինքն արագ հագնվեց ու դուրս եկավ տանից: Չեմ հիշում, թե ինչ վիճակում մեծ տղայիս շորերը հագցրեցի, փոքրին էլ, վերմակով ծածկած, գրկեցի ու վազեցինք նկուղ:
Կարճ ժամանակ անց Հովսեփը վերադարձավ, արագ հագավ դաշտային համազգեստը, մեզ հաջողություն մաղթեց ու գնաց... այդ ընթացքում միայն հասցրեց ասել, որ երեխեքի հետ փախնեմ տանից: Ասացի՝ «Հովսեփ, օգնի, չեմ կարողանում կողմնորոշվել, չգիտեմ՝ էս անորոշության մեջից ո՞նց դուրս գամ», ասեց՝ «Չէ, Մա՛ր, կներես. չեմ կարող: 25 զինվոր ունեմ, պիտի նրանց կողքին լինեմ: Որ նրանց մի բան պատահի, ծնողների աչքերին ո՞նց նայեմ»: Ես լաց էի լինում, չգիտեի՝ ի՞նչ ու ո՞նց անել, ո՞ւր փախչել: Ասեց՝ «Մարիա'մ, դու ուժեղ ես, մի բան կանես. դու կարող ես» ու գնաց...»,- պատմում է Հովսեփի կինը:
Մարիամին՝ երկու տղաների հետ միասին, Մատաղիսի տանից հաջողվեց փախչել: Հովսեփի ընկերոջ կինը, ով նրանց հարեւանուհին էր, առաջարկեց նստել մեքենան ու հեռանալ գյուղից՝ իրենց հետ վերցնելով Մատաղիսում բնակվող եւս երկու զինվորականի կանանց ու երեխաների:
«Ընդամենը չորս օրվա վարորդ էր այդ կինը: Որոշեցինք՝ փախնում ենք: Կարեւոր չէր՝ մեքենան ձորը կգլորվեր, ինչ-որ տեղ կհասնեինք, թե՝ ոչ. այդ պահին կարեւորն ամեն գնով այնտեղից փախնելն էր: Հիմա միայն կրակոցների ձայնն եմ հիշում: Սարսափելի էր: Մեքենայի վրա կրակում էին: Մեզ հետ մի հղի կին կար, նրա ու վախեցած երեխաների մասին էինք մտածում: Ճանապարհին մի մեքենայի հանդիպեցինք, որի վարորդը կրակոցից վիրավորվել էր: Այդ մեքենայում գտնվող երկու կանանց ու երեխաներին էլ վերցրեցինք մեզ հետ: Երբ հասանք Մարտակերտ, Հովսեփը զանգեց, ասացի, որ այնտեղից մեքենան պետք է փոխենք ու գնանք Ստեփանակերտ՝ մեր աղջիկներից մեկի սկեսրոջ տուն: Ստեփանակերտ հասնելուց հետո զանգեցի Հովսեփին՝ ցերեկը 12:27 էր: Միայն մի բան ասեց՝ «Մարիա՛մ, կգամ ձեր հետեւից». դրանից հետո էլ Հովսեփի հետ չկարողացա խոսել. անհասանելի է...»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: