Մարմնավաճառ Սյուզիի համար պոռնկությանը նպաստող տաքսու ծառայությունն արժեցել է 3-ից 5 հազար դրամ
1in.am-ը գրում է.Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ ավարտվեց Վազգեն Արսենյանի գործի դատական քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ վարձակալության հիմունքներով «Օպել» ավտոմեքենան որպես տաքսի շահագործող Վազգեն Արսենյանը երկու անձանց՝ մարմնավաճառուհիներ Արփինե Դ.-ին ու Նանա Պ.-ին սպասարկելով՝ գույքային օգուտ է ստացել ու նպաստել նրանց կողմից պոռնկությամբ զբաղվելուն:
Նախաքննության ընթացքում Վազգեն Արսենյանն իրեն մեղավոր է ճանաչել, հրաժարվել պաշտպանից, համաձայնել է, որ գործը դատարանում քննվի արագացված ընթացակարգով:
Դատարանում լսելով, որ առաջադրվածը լուրջ մեղադրանք է, որի համար օրենքով նախատեսված է 3-ից 6 տարի ազատազրկում, ոչ թե քննիչի բացատրած՝ «հեչից 1 տարին», Արսենյանը սթափվել է, ցանկացել է պաշտպան ունենալ և չի ցանկացել, որ գործը քննվի արագացված կարգով: Առաջադրված մեղադրանքում նա այլևս իրեն մեղավոր չի ճանաչել:
Դատարանում ամբաստանյալն ասել է, թե քննիչն իր վրա «հոգեբանական ճնշում» է գործադրել, նախկինում երկու անգամ դատապարտված լինելով ու իր կյանքի 16 տարիները կալանավայրերում անցկացրած լինելով, ինքը հետ է կանգնել այդ ճանապարհից, հետագա տասնվեց տարիներին ոչ մի անօրեն արարք չի կատարել:
Երբ իրեն հրավիրել են Շենգավիթի բաժին, քննիչն ասել է, որ «հեչ» գործ է, որի համար ամենաշատը տուգանք կարող են տալ: Եվ ինքն իրեն մեղավոր է ճանաչել« քննիչին օգնելու համար», որ նա գործը քննի, շուտ վերջացնի: Բացի դրանից, ամեն անգամ բաժին գնալը իր համար հավասար է եղել… «գնդակահարության»…
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
