Մարմնավաճառը ոստիկանության բաժնում իրարանցում է սարքել և վնասել իրեն
Պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկված 21-ամյա կինը հայհոյանքներ է հնչեցրել ոստիկանների հասցեին և վնասել ինքն իրեն:
Մարմնավաճառի գործը հասել է դատարան:
Ըստ մեղադրանքի՝ Մարիամը, 2014 թվականի օգոստոսի 4-ին, ժամը` 22:00-ի սահմաններում, պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով ոստիկանություն բերվելուց հետո կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցների նկատմամբ, շուրջ 5 րոպե տևողությամբ հայհոյանքներ է հնչեցրել ՀՀ ոստիկանության ծառայողների հասցեին, այդ կերպ խաթարելով նրանց բնականոն աշխատանքը:
Բացի այդ, կինը սրածայր քարով վնասել է ձեռքը և պարանոցի շրջանը:
Մարիամին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
