Մարսելում 16-ամյա հայ աշակերտ է սպանվել
Ֆրանսիայի Մարսել քաղաքում հունվարի 12-ին 16-ամյա հայ աշակերտ է սպանվել: Nouvelles d'Armenie-ն հաղորդում է, որ դեպքը տեղի է ունեցել դասերից հետո: Լիցեյում ուսանող հայ տղան վիճել է դպրոցականների հետ, վերջինները նրան սպասել են լիցեյի մուտքի մոտ ու դանակահարել:
Նշենք, որ տղայի ազգանունը եւ դեպքի այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: Ի դեպ, տղայի հայկական ծագման մասին ֆրանսիական լրատվամիջոցներից նշել է միայն France info ռադիոկայանը, որին էլ հղում է արել Nouvelles d'Armenie-ն:
