Մարսի վրա ծիածանաքար կա. գիտնականներ
Գիտնականներն առաջին անգամ Մարսի վրա ծիածանաքարի գոյության ուղղակի ֆիզիկական ապացույցներ են գտել՝ հայտնում է FTimes պորտալը: Թանկարժեք քարի հետքերը, որոնք հայտնաբերվել են Մարսի երկնաքարում, կարող են ապագա հետազոտական արշավախմբերին օգնել որոշելու, թե Կարմիր մոլորակի վրա որտեղ կարելի է կյանքի ապացույցներ փնտրել:
Գլազգոյի համալսարանի հետազոտողները ծիածանաքար են հայտնաբերել Մարսի 1,7-գրամանոց երկնաքարում:
Նոր հոդվածում գիտնականների խումբը նկարագրում է թանկարժեք քարի հետքերի հայտնաբերումը: Հզոր սքանավորող էլեկտրոնային մանրադիտակի միջոցով հետազոտողները թանկարժեք քարի ոչ մեծ հետքեր են հայտնաբերել երկնաքարի ներսում Մարսի ջրի և կայծքարահողի փոխազդեցության արդյունքում առաջացած ապարում:
Այս բացահայտումը վերջնականապես հաստատում է Մարսի մակերևույթի վիզուալացման և հետազոտության վերաբերյալ NASA-ի եզրակացությունները, որոնց համաձայն՝ մոլորակի վրա կարող են ծիածանաքարի հանքեր լինել:


