Մարտական հենակետում հակառակորդի արձակած կրակոցից զինծառայող է վիրավորվել
յսօր՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1992թ. ծնված Միսակ Արմենի Հակոբյանը: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամլո ծառայությունը:
Միջադեպի մանրամասները ճշտվում են:
