Մարտի 1-ի դեպքերի մասով պետք է մանրակրկիտ և օբյեկտիվ քննություն իրականացվի. ԱՄՆ դեսպան
Ես տեսել եմ այդ գնահատականները, և ՀՀ կառավարությունը պետք է արձագանքի այդ մեկնաբանություններին. այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը՝ պատասխանելով հարցին, թե վերջերս տարբեր կառույցներից հայտարարություններ են հնչում, մասնավորապես ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի կողմից է հայտարարություն արվել՝ կապված «Մարտի 1»-ի գործի բացահայտումների հետ:
«Մեր դիրքորոշումը եղել և մնում է այն, որ «Մարտի 1»-ի դեպքերի մասով պետք է մանրակրկիտ և օբյեկտիվ քննություն իրականացվի: Եվ կարևոր է, որ այդ քննությունն իրականացվի իրավունքի գերակայության և Հայաստանի պատշաճ իրավական գործընթացների շրջանակներում»,-հավելել է ԱՄՆ դեսպանը:

Հիշեցնենք, որ օրերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան Հայաստանի ներքին գործն է համարում այդ երկրի նախկին իշխանությունների դեմ տարվող հետաքննությունը, սակայն երկրում անհանգիստ վիճակը տագնապ է առաջացնում:

«Մեզ համար կարևոր է լսել, թե ինչպես է ՀՀ նոր ղեկավարը գնահատում իր երկրում իրավիճակի զարգացման հեռանկարները: Մենք, իհարկե, անտամբեր չենք այն բանի նկատմամբ, թե ինչպիսին են այդ իրավիճակում լինելու ՀՀ-ի պարտավորությունները ՀԱՊԿ-ի առջև: Մեր դիրքորոշումն այն է, որ այդ պարտավորությունները պետք է իրականացվեն և կարևոր է կազմակերպության հեղինակության ամրապնդումը»,-ասել էր Լավրովը:
