Մարտի 1-ը Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրն է
Միջազգային տոնացույցովՄարտի 1-ը Քաղաքացիականպաշտպանությանհամաշխարհայինօրն է: Օրվա գաղափարի հեղինակըֆրանսիացի վիրաբույժ,գեներալ ՍենտՊոլն էր , ով1931 թ. Փարիզում հիմնեց«Ժնևյան գոտիներ»ասոցիացիան։ Դրա նպատակնէր առանձնացնել չեզոքգոտիներ կամ բաց քաղաքներ,որտեղ պատերազմներիժամանակ կարող էրապաստանել որոշակի կարգիքաղաքացիականբնակչություն։
1958 թ. «Ժնևյան գոտիներ» միջազգային ասոցիացիան վերածվեց քաղաքացիականպաշտպանության միջազգային կազմակերպության (ՔՊՄԿ)։ 1972 թ. ՔՊՄԿ անդամ-պետությունների ներկայացուցիչներըհաստատեցին կազմակերպության ժամանակակից կանոնադրությունը: Այն ուժի մեջ մտավ 1972 թ. մարտի 1-ին: Կառույցինտրվեց միջազգային միջկառավարական կազմակերպության կարգավիճակ, իսկ մարտի 1-ը սահմանվեց Քաղաքացիականպաշտպանության համաշխարհային օր: 1994 թ. Հայաստանը ևս դարձել է Քաղպաշտպանության միջազգայինկազմակերպության անդամ, և այդ օրվա առթիվ ՀՀ մարզերում ու մայրաքաղաքում կազմակերպվում են տարբերմիջոցառումներ` բաց դասեր, ուսումնավարժություններ, տարհանումներ և այլն:
