Մարտի 9-ին տեղի կունենա Արևի ամբողջական խավարում
Մարտի 9-ին տեղի կունենա Արևի ամբողջական խավարում, որին հետևելու հնարավորություն կունենան մոլորակի ոչ բոլոր բնակիչները։
Ինչպես հայտնում է The Guardian-ը, դիտարժան երևույթին կկարողանան հետևել Ճապոնիայի, Ավստրալիայի, Ինդոնեզիայի, Վիետնամի, Թաիլանդի, Սինգապուրի, Մալայզիայի, Ֆիլիպինների, ինչպես նաև Հավայան կղզիների միլիոնավոր բնակիչներ։
Աղբյուրը մանրամասնում է, որ Արևի ամբողջական խավարումը, որը տեղի կունենա Լուսնի` Արեգակի ու Երկրի անմիջապես մեջտեղում հայտնվելու արդյունքում, առավել լավ տեսանելի կլինի ավստրալացիների համար:
