Մարզերի և քաղաքների խորհրդանիշների առումով խայտաբղետ պատկեր ունենք. վարչապետ
Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ մարզերի և քաղաքների խորհրդանիշներին:
Նրա խոսքերով՝ գործող օրենսդրությամբ սահմանված չեն նման խորհրդանշանների մշակման ընդհանուր, միասնական պահանջներ, որոնց արդյունքում խորհրդանիշներն իրենց կառուցվածքով ու կարգավիճակով կհամապատասխանեն գործնականում ձևավորված և ընդունված կանոններին։ «Ներկայումս դրանք ամբողջությամբ թողնված են մարզպետարանի իսկ համայնքների դեպքում՝ ավագանու հայեցողությանը»,-նշեց նա:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ վարչապետը Մշակույթի նախարարին և ՀՀ մարզպետներին հանձնարարեց երկամյսա ժամկետում շահագրգիռ մարմինների, ինչպես նաև գիտական ու հասարակական կազմակերպությունների հետ համատեղ՝ ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել մարզերի և քաղաքների խորհրդանիշների, ձևաթղթերի և անհատականացման այլ միջոցներին ներկայացվող ընդհանուր պահանջների սահմանման և դրանք տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների կողմից իրացման վերաբերյալ առաջարկություններ:
«Իրականում այստեղ խայտաբղետ պատկեր ունենք»,- հավելեց վարչապետը
