Մարզպետը համաձայն չէ, որ իրեն թիրախում են պահում.VIDEO
Վերջին ժամանակահատվածում ակտիվորեն խոսվում է կառավարության կազմում նախատեսվող փոփոխությունների մասին: Բայց այդ խոսակցություններին զուգընթաց, ակնհայտ է, որ մի շարք նախարարներ և մարզպետներ բացահայտ իրենց անհանգստությունը ցույց չեն տալիս:
Շրջանառվող խոսակցությունների համաձայն, իր աթոռին հրաժեշտ տվող մարզպետների ցանկում է նաեւ Արամավիրի երկարակյաց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ով սակայն Fnews.am-ի հետ զրույցում հերքեց այդ տեղեկությունները, ասելով որ այդ խոսակցությունները՝ կոնկրետ իր մասով, իրականության հետ ոչ մի աղերս ունենալ չեն կարող: Ավելին, անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ակնհայտ անբարեհաճ վերաբերմունք ցուցաբերում մարզպետի նկատմամբ՝ հիշեցնելով նախորդ տարվա վերջին տեղի ունեցած միջադեպը մարզպետը հավաստիացրեց, թե.
«Այդպիսի խնդիր չկա, պարզապես վարչապետին խնդիրը մի փոքր այլ կերպ էր ներկայացվել, եւ այդտեղ հստակություն մտցնելու հարց էր առաջացել: Այդքան բան»:
Իսկ այն հարցին, թե այս օրերին քաղաքական առումով կա՞ լարվածություն մարզի ներսում թե ոչ (մարզպետ-գեներալական հատված, եւ այլն), Աշոտ Ղահրամանյանը որպես պետական պաշտոնյա նկատեց, որ միակ լարվածությունը կա գյուղացիների շրջանում՝ կապված խաղողի մթերման գումարները վճարելու հետ , քանի որ մարդիկ մոտավորապես 3, 8 մլրդ գումար դեռ չեն ստացել:
Այլ մանրամասներ՝ առաջարկվող տեսանյութերում:
