Մարզպետը նշանակվեց` հույսերի արդարացման ակնկալիքով
Ինչպես և սպասվում էր, ՀՀ կառավարությունն այսօր հաստատեց Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանին Վայոց Ձորի մարզպետ նշանակելու մասին որոշման նախագիծը:
ՀՀ վարչապետ Հովիկ Արբրահամյանը բեղմնավոր աշխատանք մաղթեց նորանշանակ մարզպետին և հավելեց. «Մեր հույսերը կարդարացնես` հայրենի կառավարության և հանրապետության նախագահի»:
