Մաշա Մալինովսկայան իր կրծքի պատճառով հայտնվել է դատական քաշքշուկի մեջ
Դեկտեմբեր ամսին հայտի աստղ, ռուս հաղորդավարուհի Մաշա Մալինովսկայան հայտարարել էր, որ ցանկանում է փորձարկումներ կատարել իր արտաքին տեսքի վրա եւ պլաստիկ վիրաբույժների օգնությամբ փոքրացրել էր կուրծքը։ Սակայն վիրահատությունն այնքան էլ հաջող չի անցել, եւ արդյունքում աղջկա կուրծքն այլանդակվել է։
Այսօր հայտնի է դարձել, որ հաղորդավարուհին հայց է ներկայացրել ոստիկանություն պլաստիկ վիրաբույժի եւ տվյալ կլինիկայի դեմ։
Super-ը հայտնել է, որ Մաշան հայց է ներկայացրել, որպեսզի պատասխանատվության ենթարկի բժշկին, ով այլանդակել էր իր կուրծքը։
Մաշայի փաստաբանը հայտնել է, որ պահանջելու է տասը միլիոն ռուբլի գումար, որից 350 հազարը Մաշան վճարել է վիրահատության համար, իսկ մնացածն էլ որպես բարոյական վնասի փոխհատուցում։
