Մատուցվեց հոգեհանգստյան կարգ՝ եղեռնական սպանության վերջին զոհի՝ Սերյոժա Ավետիսյանի, հիշատակին
Քիչ առաջ Գյումրիի «Սուրբ Նշան» եկեղեցում մատուցվեց հոգեհանգստյան կարգ՝ Գյումրիում դաժանորեն սպանված ընտանիքի վերջին անդամի՝ 6 ամսական Սերյոժա Ավետիսյանի, հիշատակին: Նա միակն էր Ավետիսյանների ընտանիքից, ով ողջ էր մնացել ողջ Հայաստանը ցնցած սպանության հետևանքով: Բժիշկները մեկ շաբաթ պայքարում էին նրա կյանքի համար, սակայն նրանց չհաջողվեց փրկել փոքրիկին:
Մանկիկի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա վաղը:
Հոգեհանգստի արարողությանը մասնակցեցին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, մարզի և քաղաքի ղեկավարները, Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ:
«Սուրբ Նշան» եկեղեցին այս պահին ևս մարդաշատ է: Շարունակվում է մարդկանց հոսքը եկեղեցի՝ Սերյոժային հրաժեշտ տալու համար:
