1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Մայիս. հաղթանակների և վրեժխնդրության ամիս

Մայիսը հայ ժողովրդի ողջ պատմության մեջ նշանավորվել է որպես հաղթանակների և վրեժխնդրության ամիս. 451 թ. մայիսի 26-ին Մեծ Հայքի հարավ-արևելյան մասում, Արտազ գավառում, Տղմուտ գետի ափին, Ավարայրի դաշտում կերտվեց հայ ժողովրդի պատմության ամենահերոսական էջերից մեկը. տեղի ունեցավ Ավարայրի ճակատամարտը, որի ընթացքում հայ ժողովուրդը կարողացավ վաստակել ապրելու և զարգանալու իրավունք, այդ իրավունքը վաստակեց շուրջ 1036 հայ քաջեր արյան գնով:
Անցան դարեր: 1918թ. մայիսի 22-29-ի Սարդարապատի ճակատամարտով, 1918թ. մայիսի 24-29-ի Բաշ-Ապարանի ճակատամարտով և 1918թ. մայիսի 20/21-31-ի Ղարաքիլիսայի հերոսամարտով հայ ժողովուրդը վերստին ապացուցեց ինքն իրեն և թշնամուն, որ հայ ազգն անհաղթելի է, հայ ժողովուրդ անպարտելի, և որ պետք է ապրի դարերով, զարգանա ու բազմանա: Այդ ամենի արդյունքում 1918թ. մայիսի 28-ին՝ հռչակվեց Հայաստանի անկախությունը և պետականության դարավոր կորստից հետո հայ ժողովուրդը վերստին ստեղծեց իր անկախ պետականությունը /փաստացի հռչակագիրը գրվել է մայիսի 30-ին, Թիֆլիսում, տեքստի հեղ. Նիկոլ Աղբալյան/:

Մայիսը նաև վրեժխնդրության ամիս է. 1921 թ. մայիսի 12-ին Արշավիր Շիրակյանը Հռոմում սատկացրել է Թուրքիայի նախկին վարչապետ Սայիդ Հալիմ փաշային:
1945թ. մայիսի 1-ին Խորհրդային միության զորքերը այդ թվում և հայկական ուժերը, որոնց թվում և լեգենդար 89-րդ Թամանյան դիվիզիան /միակ ազգային դիվիզիան, որ մտել է Բեռլին, հրամ. գեներալ-մայոր Նվեր Սաֆարյան/ մտան Բեռլին: Մայիսի 9-ին Ռայխսթագի վրա բարձրացվեց խորհրդային Կարմիր դրոշը /հաղթանակի խորհրդանիշը/: Մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը ստորագրվեց Գերմանիայի անվերապահ կապիտուլացիայի ակտը, որով ավարտվեց 1941 թ. Հունիսի 22-ին սկիզբ առած Հայրենական մեծ պատերազմը, որը բառի բուն իմաստով ՀԱՅՐԵՆԱԿԱՆ էր հայ ժողովրդի համար: Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցների թիվը հասնում էր 500 հազարի, որից 300 հազարը Հայաստանից էին, մյուսները միութենական մյուս հանրապետություններից: 200 հազար մարտիկներ ու սպաներ զոհվեցին խորհրդային երկրի պաշտպանության ու հաղթանակի համար: Եվս 100 հազար հայեր Երկրորդ աշխարհամարտին մասնակցում էին ԽՍՀՄ դաշնակից երկրների բանակներում: Ամբողջ պատերազմում (Երկրորդ աշխարհամարտին և Հայրենականին) մասնակցել են 600 հազար հայեր: Պատերազմում աճեցին տասնյակ բարձրակարգ հայ հրամանատարներ` գեներալներ, որոնց թիվը պատերազմի վերջում հասավ 64-ի: Ցուցաբերած խիզախության ու արիության համար բարձրագույն պարգևի` Խորհրդային Միության հերոսի կոչման արժանացան հայ ժողովրդի 106 զավակներ (այդ թվում 4-ը խորհրդա-ֆիննական պատերազմում և 5-ը պատերազմից հետո իրականացրած հատուկ առաջադրանքների համար) և ևս 10 հայաստանցիներ` ազգային փոքրամասնությունից, ընդհանուր թվով` 116 մարդ: Նրանցից երկուսին` Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանին և գվարդիայի փոխգնդապետ, օդաչու Նելսոն Ստեփանյանին, շնորհվել է Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչում: Հերոսների թվում էին զորավարներ, բարձր և միջին հրամանատարներ, շարքայիններ: Նրանցից 36-ը զոհվել են կռվի դաշտում` հերոի կոչման արժանանալով հետմահու: Խորհրդային ականավոր զորավարների շարքերում իրենց արժանի տեղը գրավեցին մարշալ Հ. Ք. Բաղրամյանը, ավիացիայի մարշալ Ս. Խուդյակովը, նավատորմի ադմիրալ (ծովակալ) Հ. Ս. Իսակովը, զրահատանկային զորքերի մարշալ Հ. Բաբաջանյանը: 27 ռազմիկներ դարձան <<Փառքի>> շքանշանի 3 աստիճանների ասպետներ: Թիկունքում 361 հազար մարդ պարգևատրվեց <<Կովկասի պաշտպանության համար>>, <<Աշխատանքային արիության համար>> մեդալներով: Պատերազմին հայ ժողովրդի գործուն մասնակցության մասին պերճախոս են նաև հետևյալ տվյալները. իրենց թվով հայերը 4-րդ տեղում էին ռազմածովային նավատորմի գեներալների, ռազմաօդային ուժերի և հրետանային զորքերի սպաների կազմում, 6-րդ տեղում` Խորհրդային Միության հերոսների ցանկում: Եվ դա այն դեպքում, երբ հայերն իրենց թվով ԽՍՀՄ ժողովուրդների մեջ գրավում էին 8-րդ տեղը: Հայորդի մեկ զորահրամանատար զբաղեցնում էր ռազմաճակատի հրամանատարի պաշտոնը (Հովհաննես Բաղրամյան), 3-ը բանակի, 6-ը կորպոսի, 28-ը դիվիզիայի, 100-ը բրիգադի ու գնդի հրամանատներ էին: Հայերեն առաջնակարգ տեղում էին շքանշաններով ու մեդալներով պարգևատրվածների շարքում (80 հազար մարդ կամ 8-րդ տեղում): Այս տեղեկություններն իսկապես վկայում են այն մասին, որ հայ ժողովուրդն իր հսկայական նպաստն է ունեցել Հայրենական մեծ պատերազմի հաղթանակում: Եվ վերջապես, չպետք է մոռանալ այն հանգամանքը, որ հայ զինվորը, կռվելով Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում և այլուր, գիտակցում էր, որ ինքը մարտնչում է հանուն Հայաստանի փրկության, քանզի ակներև էր, որ պատերազմի ընթացքում <<չեզոքություն>> պահպանող Թուրքիան անհաջողության դեպքում, ամեն պահի կարող է ներխուժել Խորհրդային Հայաստան և վերստին գործարկել իր վարած ցեղասպանական քաղաքականությունը:

1992թ. մայիսի 9-ին ադրբեջանական <<գերությունից>> ազատագրվեց Շուշին /ռազմ. պլան՝ <<Հարսանիք լեռներում>>, գրոհն սկսվել է մայիսի 8-ին/: <<Ինչո՞ւ <<Հարսանիք լեռներում>>, որովհետև մշակված ծրագիրը այդ տարիների պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին անիրագործելի էր թվում, մենք պնդեցինք, որ անպայման կգրավենք Շուշին: Վազգեն Սարգսյանը խոստացավ Շուշին գրավելուց հետո անպայման ամուսնանալ… : Այսպես օպերացիան ստացավ <<Հարսանիք լեռներում>> պայմանական անվանումը",- պատմում է գործողության ղեկավար, ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոսը):
1992 թ. մայիսի 9-ի Շուշիի հաղթանակը դարձավ Մեծ Հայքի` Մեծ և կենսունակ Հայաստանի վերականգնման առաջին քայլը: Հայ ժողովուրդը դեռ կպարի իր հաղթական քոչարին նաև Վանում, Մուշում, Սասունում, Էրզրումում…
Այսպիսով, պատահականության, թե զուգադիպության բերումով մայիսը լի է հայ ժողովրդի պատմական հաղթանակներով:
Դժվարանում եմ առանձնացնել, թե այդ հաղթանակներից որն է ավելի մեծ դեր ունեցել հայ ժողովրդի համար. հավանաբար բոլորն էլ հավասարազոր, սակայն թույլ տվեք այժմ առանձնահատուկ կերպով անդրադառնամ այն պատմական նշանակությանը, որ ունեցել է մայիսի 9-ը հայոց համար. Հայրենական պատերազմի հաղթական ավարտ և Շուշիի ազատագրում:
Ով կփորձի նսեմացնել այս երկու հաղթանակների ունեցած հսկայական դերը հայ ժողովրդի կյանքում, ուրեմն վերջինս կամ տգետ է կամ շարքային դավաճան, քանզի այս հաղթանակները մեր նորագույն պատմության ամենահերոսական էջերն են: Հայրենական պատերազմում տարած հաղթանակով Հայաստանը փրկվեց նոր Եղեռնից, քանզի Թուրքիան պատրաստ էր հարմար պահի հարձակման անցնելու, իսկ Շուշիի գրավումը Արցախյան հերոսամարտի փայլուն էջերից է, որը հայի մեջ արմատավորեց հաղթողի հոգեբանությունը:
Ինչպես գիտենք, հաղթանակները երբեք անարյուն չեն լինում, և դրանց համար պարտական ենք նրանց ովքեր իրենց կյանքը չխնայեցին հանուն Հայրենիքի, սակայն, միաժամանակ, չպետք է մոռանանք նրանց, ովքեր ոչ պակաս անձնվիրաբար կռվել են հանուն Հայրենիքի և երջանիկ պատահականությամբ կենդանի են մնացել, մենք պետք է ամեն րոպե, ամեն վայրկյան զգացնենք այդ մարդկանց, թե ինչքան ենք երախտապարտ նրանց իրենց կատարած գործի համար: Ես անկեղծորեն շատ հպարտե եմ, որ ապրում եմ Հայաստանում, կենդանի լեգենդների /Արկադի Տեր-Թադևոսյան, Վիտալի Բալասանյան, Սեյրան Օհանյան, Սամվել Բաբայան, Մովսես Հակոբյան և շատ ուրիշներ/ կողքին:
Այսպիսով, մենք պետք է ուրախ լինենք, որ ապրում ենք նման հերոսների կողքին, երախտապարտ լինենք նրանց, որ այսօր կա Հայաստան և հայ ժողովուրդ:
Մենք՝ պատմաբաններս, ուսուցիչ-դասախոսներս էլ մեր մեծ պարտքն ունենք. սերունդներին կրթել-դաստիարակել այս հաղթանակների ոգով և զորությամբ, մենք իրավունք չունենք հայրենասեր չլինելու, մենք ամեն ինչ ունենք որպիսի ապրենք հպարտ, հաղթանակած, վեհ....
Հ.Գ. Շնորհավորում եմ մեզ բոլորիս մայիսի 9-ի զույգ հաղթանակների առթիվ՝ մաղթելով, որ նման հաղթանակներն անպակաս լինեն հայ ժողովրդի պատմության էջերից...
Առավել հպարտ, պարտավորված, գիտակից և հզոր պետք է լինենք մենք՝ Հաղթանակի սերունդը:
Վահե Մոսինյան - ՀՊՄՀ Համաշխարհային պատմության ամբիոնի ասպիրանտ, ՀՀ ԳԱԱ Հայկական հանրագիտարան հրատարակչության գիտխմբագիր:

Վահե Մովսիսյան 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan