Մայոր Դանիելյանը նշանակվել է ԼՂՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ
Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 6-ին հրամանագիր է ստորագրել՝ Մայոր Դանիելյանին ԼՂՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ նշանակելու մասին` մինչև 2020 թվականի հունվարի 16-ը պաշտոնավարման ժամկետով՝ նրան ազատելով ԼՂՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամի պաշտոնից։
Այդ մասին տեղեկանում, ենք Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնական կայք-էջից:
